ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Համապատասխանում են անվտանգության չափանիշներին
  • Բացակայում են տրանսճարպերը
  • Աղի շատ ցածր պարունակություն
  • Պարունակում է քրքում
  • Օգտագործվում է մաքրազերծված արևածաղկի ձեթ

 

Կրիկոլին առաջարկում է կարտոֆիլե չիպսերի լայն տեսականի։ Ի տարբերություն շուկայում առկա ցորենի ալյուրից պատրաստված մյուս չիպսերի, կրիկոլին առանձնանում է իր համային որակներով՝ շնորհիվ կարտոֆիլային բաղադրիչների։

Մենք առանձնահատուկ ուշադրությամբ ընտրում ենք միայն այն բաղադրիչները, որոնք բավարարում են որակի բարձր չափանիշների։ Մենք օգտագործում ենք եվրոպական և ռուսական արտադրության հումք, որոնց ճիշտ համադրության շնորհիվ ունենում ենք թեթև և խրթխրթան չիպսեր։

Բարձր որակը ինքնին չի ստացվում, այն մշտական աշխատանքի արդյունք է, որի հասնելուն նպաստում են նաև բարձրակարգ սարքավորումները և որակյալ համային գամմա հաղորդող համեմունքները, որոնք հնարավորություն են տալիս ստանալ խրթխրթան կարտոֆիլե չիպսեր, որոնց համը և հոտը կարող են բավարարել սպառողի սպասումները։ Կրիկոլի չիպսերը տապակվում են մինչև 5 վայրկյան, հատուկ տեխնոլոգիական սարքավորումների շնորհիվ ստանալով խոնավության ցածր աստիճանով և ձեթից գրեթե զերծ նրբահամ չիպսեր։